00:00:00

Մոսկվայում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը

22:09, 21 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Երեքշաբթի Մոսկվայում Հայաստանի անկախության 30-ամյակի տոնակատարության շրջանակում տեղի ունեցավ «Երկու ժողովուրդների մարշալ Ի.Խ.Բաղրամյան» քանդակագործական կոմպոզիցիայի բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: «Այս օրվա սիմվոլիզը կայանում է նրանում, որ այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը, եւ այս օրը Մոսկվայում՝ Նիժեգորոդկսի թաղամասում, մենք բացում ենք մեծ մարշալի, հաղթանակի մարշալ Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանի հուշարձանը»,- ասել է հայ դիվանագետը: Ըստ Տողանյանի՝ Հայաստանի եւ Ռուսաստանի դարավոր հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «ընդհանուր հաղթանակների, ընդհանուր նվաճումների հարաբերություններ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր