00:00:00

Իրանի ԱԳՆ. միջուկային գործարքի հարցով բանակցությունները կվերսկսվեն Վիեննայում մի քանի շաբաթվա ընթացքում

21:59, 21 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Միջուկային գործարքի հարցով բանակցությունները կվերսկսվեն Վիեննայում մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Վիեննայի բանակցությունները կվերսկսվեն շուտով, մի քանի շաբաթվա ընթացքում: Այս տեղեկատվությունը փոխանցվել է [4+1 ձեւաչափի երկրներին] (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա)»,-նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը: Միաժամանակ դիվանագետը հավելել է, որ «մինչ այս կառավարության քաղաքական թիմը պետք է վերջնական եզրակացություններ անի այդ բանակցությունների վերաբերյալ»: Նրա խոսքով՝ «միջուկային գործարքը եւ Վիեննայում ընթացող բանակցությունները կլինեն հիմնական թեմաները [Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի] երկկողմ հանդիպումներում ՝ ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի եւ  4 +1 երկրների ներկա արտգործնախարարների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր