00:00:00

Հաշվի է առնվելու տեղի ունեցածը հետագայում նման դեպքերը բացառելու համար. ԱՀ նախագահի խոսնակը երեկվա միջադեպի մասին

19:19, 18 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Հաշվի է առնվելու տեղի ունեցածը հետագայում նման դեպքերը բացառելու համար: NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրաապետութնա նախագահի մամուլի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը` անդրադառնալով երեկ  Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանիցները կանգնեցրել էին հայկական ավտոբուսը, որը տեղափոխում էր արցախցի երեխաների։ Նրանք պոկել էին ավտոբուսի վրա փակցված Արցախի դրոշով նկարը և երեխաներին ասել՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, հասկանալի՞ է»: Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում եւ հետո միայն թողնում  ճանապարհը շարունակել։ 3 օր առաջ էլ ադրբեջանցիները ձերբակալել էին երկու իրանցի վարորդի։ Իսկ այսօր ադրբեջանցիները կանգնեցրել էին զինվորներին հաց հասցնող մեքենան։ Մեքենան շարունակել էր ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր