00:00:00

Նվազագույնը 10 մլն դոլար. Շվեյցարիան հաշվում է՝ որքան գումար է ծախսել Պուտին-Բայդեն հանդիպման կազմակերպման վրա

19:07, 18 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Շվեյցարիայի Ժնև կանտոնում հունիսյան Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի կազմակերպման ծախսերը գնահատել են 10 մլն դոլար: Վերջնական գումարը կարող է ավել լինել 10–15%-ով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կանտոնի լրատվական ծառայության ղեկավար Էմանուել Կուէնոն: Նախնական տվյալներով՝ հանդիպման անվտանգությունն ապահովելն արժեցել է 5,2 մլն ֆրանկ (5,6 մլն դոլար): Եվս 222 658 ֆրանկ է ծախսվել արարողակարգային ծառայությունների վրա: Հաշվարկը վերջնական ավարտին հասցնելուց հետո, այն ուղարկվելու է Շվեյցարիայի դաշնային իշխանություններին: Ժնևում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Նախագահները հանդիպմանը քննարկել են կիբերանվտանգությունը, տարածաշրջանային հակամարտությունները, առևտրային հարաբերությունները և Արկտիկայում համագործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր