00:00:00

5 տարեկան տղա երեխան հիվանդանոց էր ընդունվել այրվածքով՝ 2-րդ, 3րդ աստիճանի, ինֆեկցված վերքով

03:09, 18 սեպտեմբեր 2021 Հասարակություն

«Շենգավիթ» ԲԿ-ից հայտնում են, որ  Մանկական, նորածնային վիրաբուժական բաժանմունք է ընդունվել 5 տարեկան տղա երեխա՝ կրծքավանդակի առաջային աջ մակերեսի, աջ թուլակողի, էպիգաստրալ շրջանների թերմիկ այրվածքով՝ 2-րդ, 3րդ աստիճանի, ինֆեկցված վերքով: «Շենգավիթ» ԲԿ –ի Մանկական, նորածնային վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, մանկական վիրաբույժ Աշոտ Հովսեփյանի և մանկական վիրաբույժ Սամվել Մարտիկյանի կողմից իրականացվել է ինֆուզիոն, դետոքսիկացիոն թերապիա, հակաբորբոքային, հակաբիոտիկային բուժում, սիմպտոմատիկ բուժում, այրվածքային մակերեսի մշակումներ: Բժիշկների պրոֆեսիոնալ, թիմային աշխատանքի, երկարատև բուժման արդյունքում երեխայի մաշկի այրվածքային մակերեսը վերականգնվել է ամբողջությամբ: Բուժումներից հետո երեխան դուրս է գրվել հիվանդանոցից` լիովին կազդուրված: Երեխայի լուսանկարը հրապարակված է ծնողների թույլտվությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր