00:00:00

Գլխավոր դատախազը խոստացավ, որ ամեն ինչով մեզ կօգնի, ինքը եւս կմիջնորդի, որ Չարչյանի հարցով հրատապ նիստ հրավիրվի. բժիշկ

20:23, 15 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Ես հանդիպեցի գլխավոր դատախազի հետ, նա ուշադիր լսեց ինձ, ներկայացրեցի Արմեն Չարչյանի առողջական վիճակը, նրա մոտ առկա ծանր ախտաբանության բարդությունների մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, գլխավոր դատախազության մոտ բժիշկների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց բժիշկ Սամվել Սահակյանը: «Ես ներկայացրեցի հիվանդության վիճակը, փորձեցի հիմնավորել հիմա քաղաքացիական հիվանդանոցում նրա գտնվելու, բուժման եւ բուժման արդյունավտության հավանականության կարեւորությունը: Նշեցի առանց կալանավորվելու, ազատության մեջ գտնվելով եւս քաղաքացիական հիվանդանոցում բուժման արդյունավետության մասին: Հիմնավորեցի, որ երկորդ դեպքում ավելի մեծ արդյունքների կարելի է հասնել, բուժումն ավելի արդյունավետ է: Պարոն դատախազն ուշադիր լսեց, հարցեր տվեց, որքանով տեղյակ եմ, փաստաբանի հետ զրույցներից, ներկայացված առողջական վիճակի փոփոխություններից, ինձ հավաստիացրեց, որ իրենց նպատակը չէ Չարչյանին պահել անազատության մեջ: Այսինքն  սա ինքննպատակ չէ, պարզապես իրավական գործընթացն է այդպես: Ես նորից հիմնավորեցի, որ այստեղ առողջական վիճակի խիստ վատթարացում ունենք: Պարոն Դատախազը ճանապարհ ցույց տվեց, ասաց՝ միանշանակ կողմ է իմ դիրքորոշմանը, պարզապես համապատասխան ախտորոշումների հիմնավորումներ է պետք է ներկայացնել: Դա ներկայացնելու դեպքում խոսք տվեց, որ ամեն ինչով մեզ կօգնի, իրենք եւս կմիջնորդեն հրատապ նիստ հրավիրելու հարցով, որտեղ եթե մեր փաստաթղթերը համարեն հիմնավոր, նաեւ մեր խնդրանքի երկրորդ բաժինը կկատարվի»,-ասաց նա: Այստեղից ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի առողջապահության նախարարություն, նույն անհանգստությունը նրանց եւս փոխանցելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր