00:00:00

Ջերմաստիճանը նվազելու է

18:42, 15 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-20-ը՝ առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-ին և 18-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր