00:00:00

Ընդդիմադիր նիկոլը աշխարհի բոլոր մեղքերի մեջ էր մեղադրում պետական երկու կառույցների ղեկավարներին. դե կռահեք՝ ո՞ր երկու պաշտոնյաներն են շարունակում պաշտոնավարել ցայսօր․ Արա Վարդանյան

03:39, 14 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Ընդդիմադիր նիկոլը իր ողջ գործունեության ընթացքում բողոքում էր և աշխարհի բոլոր մեղքերի մեջ էր մեղադրում պետական երկու կառույցների ղեկավարներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։ «Ավելին, երկուսին էլ իշխանահաճո պատկերներ նկարող նկարիչներ էր անվանում։ Խոսքը գնում էր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի և ՀՀ Վիճակագրական կոմիտեի և իրենց ղեկավարների մասին։ Դե հիմա կռահեք, 2018-ի իշխանազավթումից հետո, ո՞ր երկու պաշտոնյաներն են պահպանել իրենց զբաղեցրած պաշտոնները և շարունակում են պաշտոնավարել ցայսօր։ Դե իհարկե ԿԸՀ-ի և Վիճակագրության ղեկավարները»,- գրել է Վարդանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր