00:00:00

ՀՀ ԶՈՒ սպառազինության պետը և ռազմաբժշկական վարչության պետը ազատվել են զբաղեցրած պաշտոններից

00:59, 14 սեպտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Պողոս Պողոսյանը և Սահակ Օհանյանը ազատվել են ԶՈՒ-երում զբաղեցրած պաշտոններից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Պողոս Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Սահակ Օհանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից»,-ասված է նախագահի մեկ այլ հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր