00:00:00

Հնդկաստանի հյուսիսում դենգե տենդի զոհերի թիվը հասել է 114 -ի

01:19, 14 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում դենգե տենդի զոհերի թիվը հասել է 114-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Times of India-ն: Երկու շաբաթ առաջ սկսված դենգե համաճարակից մահացածների թվում 88 երեխա է: Պետական ​​եւ մասնավոր հիվանդանոցներում բուժվում են հիվանդության ախտանիշներով մոտ 12 հազար հիվանդ` բարձր ջերմություն, թրոմբոցիտների քանակի կտրուկ անկում եւ ծանր ջրազրկում: Դենգեի էպիկենտրոնն է դարձել Ֆիրոզաբադ շրջանը: Հիվանդության բռնկում է տեղի ունեցել նաեւ Մաթհուրա, Էտա եւ Մայնպուրի շրջաններում: Իշխանությունների հրամանով` Ուտար Պրադեշում դենգե համաճարակի բռնկման պատճառով դասերը դադարեցվել են 1-ից 8 -րդ դասարանների աշակերտների համար: Հնդկական բժշկական հետազոտությունների խորհրդի (ICMR) փորձագետների խումբ է ուղարկվել Մաթուրա՝ հիվանդության պատճառների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Այնտեղ բժիշկները դենգե հիվանդության կանխարգելման եւ հիվանդների բժշկական օգնության բարելավման հատուկ ծրագիր են սկսել իրականացնել: Դենգեն փոխանցվում է մոծակների միջոցով, իսկ Հնդկաստանում այժմ անձրեւոտ սեզոն է, որի ընթացքում մոծակների թիվը կտրում աճում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր