00:00:00

ԱՄՆ-ում պատվաստումը պարտադիր կլինի պետական և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար

22:49, 13 սեպտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՄՆ-ում պատվաստումը պարտադիր կլինի պետական և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար: ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի` COVID-19-ի դեմ պայքարի նոր նախագծով նախատեվում է 80-100 միլիոն մարդու պատվաստում: Ջո Բայդենը պարտադիր է դարձրել պատվաստումը պետական ծառայողների, բուժաշխատողների և խոշոր ընկերությունների աշխատակիցների համար: «Մենք համբերատար էինք, բայց մեր համբերությունը հատնում է։ Ձեր չպատվաստվելը թանկ արժեցավ բոլորիս համար»,- հայտարարել է Բայդենը: Մինչ այս, պետական ծառայողները կա՛մ պետք է պատվաստվեին, կա՛մ կանոնավոր` շաբաթը մեկ թեստ հանձնեին։ Այժմ չպատվաստվածներին պաշտոնանկություն է սպառնում։ Բացառություն կարվեն այն աշխատակիցների համար, որոնք հրաժարվում են պատվաստվել կրոնական կամ առողջական նկատառումներից ելնելով: 100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար ևս կգործի պատվաստման պահանջ: Հրաժարվելու դեպքում ամեն շաբաթ կորոնավիրուսի թեստ կհանձնեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր