00:00:00

Պաշտոնանկություններ ՀՀ ԶՈւ-ում

21:08, 13 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սահակ Օհանյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Սահակ Օհանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: Օհանյանը այս պաշտոնում նշանակվել էր 2019-ի դեկտեմբերին։   Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Պողոս Պողոսյանն ազատվել է զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Պողոս Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր