00:00:00

Թեհրանը մոտ ապագայում կվերսկսի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները Վիեննայում

19:24, 13 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Իրանի իշխանությունները շուտով կվերսկսեն միջուկային գործարքի շուրջ բանակցություններն Ավստրիայի մայրաքաղաքում: Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: «Կառավարությունը շուտով կվերսկսի բանակցությունները Վիեննայում,- ասել է նա:- Մենք կփորձենք հնարավորության դեպքում ոչ մի րոպե չհետաձգել այս գործընթացը»: Դիվանագետի խոսքով՝ «Թեհրանը հստակ ակնկալում է, որ մյուս կողմերը իրատեսական մոտեցում կորդեգրեն, երբ հայտնվեն Վիեննայում»: «Իրանը չի ստանձնի որեւէ պարտավորություն, որը դուրս է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի սահմաններից», - հավելել է նա: Ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարվում Իրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) միջեւ՝ իրանական միջուկային համաձայնագրի սկզբնական տեսքով վերականգնման խնդրի շուրջ: Կողմերը քննարկում են Իսլամական Հանրապետության նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը, միջուկային ոլորտում դրա պարտավորությունների կատարումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի վերադարձը ԳՀՀԾ-ին: Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաեւ առանց Իրանի մասնակցության առանձին խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան էմիսարների հետ: Սկզբնական շրջանում պատվիրակությունները նախատեսում էին աշխատանքներն ավարտել մայիսի վերջին, ապա` հունիսի սկզբին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր