00:00:00

Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն եկած ապագան եք. Աննա Մկրտչյանը՝ Տիգրան Մուկուչյանին

17:06, 13 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր Աննա Մկրտչյանը, դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ասաց, թե նախընտրական ողջ ժամանակահատվածում պրոֆիլակտիկ այցեր, զրույցներ էին իրականացվում այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք պայքարել էին հայրենիքի փրկության շարժման շրջանակում: «Այս պրոֆիլակտիկան որևէ կերպ չի տարածվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատամամբ, ձեզ չի՞ անհանգստացրել այս հանգամանքը, թե ինչո՞ւ համատարած չի այդ պրոֆիլակտիկան», - նշեց նա։
Պատգամավորը խնդրեց նաև մի հարցի էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պատասխանի։ «Ո՞ր ընտրություններն են, վերջիվերջո, կեղծվել, որովհետև դահլիճի տարբեր հատվածներում նստած մարդիկ կասկածներ ունեն դրա հետ կապված, որ մենք, վերջիվերջո, հասկանանք՝ դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն եկած ապագան եք», - ասաց պատգամավորը: «Ես ԿԸՀ նախագահն եմ», - արձագանքեց Տիգրան Մուկուչյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր