00:00:00

Իշխանությունները լեգետիմացնում են ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ՀՀ քաղաքացիների հնարավոր ձերբակալություններն ու գերեվարումը. Մակինյան

17:09, 13 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Իշխանությունները լեգետիմացնում են ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ՀՀ քաղաքացիների հնարավոր ձերբակալություններն ու գերեվարումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։ «Իշխանությունները լեգետիմացնում են ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ՀՀ քաղաքացիների հնարավոր ձերբակալություններն ու գերեվարումը... Օրեր առաջ կապիտուլյանտի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածների մասին ադրբեջանական տեղանուններով խոսելը, ադրբեջանական զորքերի կողմից այդ ճանապարհի փակելը, երեկ ադրբեջանական ոստիկանության կողմից նույն ճանապարհով անցնող իրանական բեռնատարները ստուգելը և այդ փաստի մասին ՀՀ ԱԱԾ կողմից տարածված հայտարարության մեջ կրկին ադրբեջանական տեղանուններով խոսելը ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով ընդունել, որ ՀՀ քաղաքացիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելու դեպքում նրանք «ապօրինի» հատում են Ադրբեջանի Հարնապետության պետական սահմանը... Ահա կապիտուլյանտ իշխանությունների ապագան...»,- գրել է Մակինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր