00:00:00

Կանխե՛ք քրիստոնեական Հունգարիայի մահը. Վիկտոր Օրբանը դիմել է Հռոմի պապին

13:59, 13 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ կանխելու քրիստոնեական Հունգարիայի մահը: «Ես խնդրեցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին թույլ չտալ, որ քրիստոնեական Հունգարիան մահանա»,- ասել է կառավարության ղեկավարը կիրակի իր ֆեյսբուքյան էջում՝ Բուդապեշտում գտնվող պապի հետ հանդիպումից հետո: Օրբանը նաև լուսանկար է տեղադրել Վատիկանի պատվիրակության հետ հանդիպումից: Հունգարիայի խորհրդարանը հունիսի 15-ին ընդունել է օրենք, որն արգելում է նույն սեռի ներկայացուցիչների հարաբերությունների ցուցադրումը կրթական նյութերում կամ հեռուստահաղորդումներում, որոնք նախատեսված են մինչև 18 տարեկան մարդկանց համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր