Այս մասին հայտնում է Medical Xpress պորտալը՝ հղում կատարելով Կաունասի համալսարանի ուսումնասիրությանը:
Փորձագետները մշակել են արհեստական ինտելեկտի միջոցով նման խախտումները բացահայտելու մեթոդ: Գիտնականները ստեղծել են ալգորիթմ՝ հիմնված ուղեղի ՄՌՏ պատկերների վերլուծության վրա:
Ինչպես շեշտում են փորձագետները, այդ մեթոդը բարձր արդյունավետություն ունի: Այսպիսով, դրա օգնությամբ հիվանդությունը կարելի է կանխատեսել ավելի քան 99% ճշգրտությամբ: Նշվում է նաև, որ ՄՌՏ պատկերների «ձեռքով» վերլուծությունը երկար ժամանակ է պահանջում, իսկ նոր մեթոդն այն դարձնում է շատ ավելի արագ:
«Մտածեք մեքենայի մասին որպես ռոբոտի, որն ի վիճակի է կատարելու տվյալների տեսակավորման և ախտանշաններ փնտրելու ամենահոգնեցուցիչ խնդիրը: Այն բանից հետո, երբ համակարգչային ալգորիթմը կընտրի պոտենցիալ վտանգավոր դեպքերը, մասնագետը կարող է դրանք ավելի մանրակրկիտ ուսումնասիրել, և, ի վերջո, բոլորն են շահում, քանի որ հիվանդը շատ ավելի արագ է ունենում ախտորոշումը և բուժում ստանում», – նշել է բժիշկ Ռիտիս Մասկելյունասը:
Միաժամանակ, փորձագետներն ընդգծում են, որ հայտնաբերված խախտումները կարող են վկայել նաև այլ հիվանդությունների առկայության մասին: