00:00:00

Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից

19:45, 11 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թ․ հոկտեմբերի 27-ին՝ պատերազմի ընթացքում։ Նշենք, որ նա փոխարինել էր Ջալալ Հարությունյանին, որը մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորվել էր, այդ պատճառով ազատվել պաշտոնից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր