00:00:00

Բելգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին

18:41, 11 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Շնորհավորելով Մարկ Միխիլսենին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական բազմոլորտ համագործակցության, քաղաքական երկխոսության և երկկողմ ու բազմակողմ օրակարգի առաջմղմանը: ՀՀ ԱԳ նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ակտիվացման առկա հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է նաև Երևան-Բրյուսել ավիահաղորդակցության վերսկսումը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Բելգիայի կողմից վավերացված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրակումը, ինչպես նաև Արևելյան գործընկերության ձևաչափի շրջանակներում ներառական ծրագրերի իրականացումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների և ոլորտային փոխգործակցության խորացմանը։ Նախարար Միրզոյանը և դեսպան Միխիելսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծման միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, և ողջունել է Բելգիայի դիրքորոշումը այս հարցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր