00:00:00

ՄԱԿ․ Աֆղանստանը «համընդհանուր աղքատության» շեմին է

01:19, 11 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Աֆղանստանը «համընդհանուր աղքատության» շեմին է, որը կարող է իրականություն դառնալ հաջորդ տարի, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն՝ տնտեսությանն ու հանրությանն աջակցելու համար։ Թալիբների կողմից Աֆղանստանի զավթումը սպառնալիքի տակ է դրել 20-ամյա կայուն տնտեսական աճը, հաղորդում է AP-ը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Աֆղանստանի համար թալիբների իշխանության օրոք 4 սցենար է ներկայացրել, ոոնց համաձայն՝ երկրի ՀՆԱ-ն կնվազի 3,6-13,2 տոկոսով հաջորդ ֆինանսական տարում՝ սկսած 2022 թվականի հունիսից՝ կախված ճգնաժամի ինտենսիվությունից։ «Հաջորդ տարվա կեսերին Աֆղանստանը կբախվի համընդհանուր աղքատության»,-ասել է ՄԱԿ-ի ծրագրի ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով տնօրեն Քաննի Վիգնարաջան։ Նրա խոսքով՝ այժմ Աֆղանստանը բախվել է մարդասիրական աղետի եւ զարգացման ոլորտում աղետի անկայուն քաղաքականության, արժութային ռեզերվների սառեցման, պետական ֆինանսների կոլապսի արդյունքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր