14:23:46

«Ֆուտբոլը իմ մենաշնորհն է». Հերթական բախում Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև. ՉԻ

13:58, 02 մարտ 2018 Մամուլ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ֆուտբոլային թիմեր ձևավորելու ջանքերը կրկին բերել են Ռուբեն Հայրապետյան-Գագիկ Ծառուկյան հերթական բախման: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը այս օրերին հանդիպել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի հետ, փորձել է ուղիներ որոնել նրան ՀԱՕԿ նախագահի հետ հաշտեցնելու համար: Նա ոչ պաշտոնական այցով մի քանի անգամ հանդիպել է վերջինիս ու առաջարկներ ներկայացրել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ռ. Հայրապետյանը անդրդվելի է մնացել և անտեսել է հաշտվելու մասին հորդորները, հասկացնելով, որ ֆուտբոլը իր մենաշնորհն է, և ինքը որևէ մեկին թույլ չի տա իր իրավունքները ոտնահարել: Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային թիմեր ֆինանսավորելով փորձում է մտնել իր ոլորտ, ինքը չի հանդուրժի: Մեր տեղեկություններով՝ գործարարները այս օրերին շարունակում են երկուստեք մեսիջներ ուղարկել և հստակեցնել, թե ում է պատկանելու հայաստանյան ֆուտբոլում մենաշնորհ ունենալու առաջնահերթությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30