00:00:00

Բուժհաստատություններում պետպատվերի ուղեգրեր չկան. որն է պատճառը. «ՀԺ»

13:53, 02 մարտ 2018 Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներից ահազանգել են «ՀԺ»-ի խմբագություն՝ նշելով, որ պոլիկլինիկաներում չկան պետպատվերով բուժման ուղեգրի ձեւաթղթեր, եւ իրենք ստիպված են անորոշ ժամանակով սպասել, մինչեւ որ հնարավորություն ստանան անհրաժեշտ բուժօգնության համար հիվանդանոց դիմելու: Ավելի ուշ տեղեկացանք, որ խնդիրն առկա է նաեւ Տավուշի մարզում, եւ մարդիկ, չնայած իրավունք ունեն բուժվել պետպատվերով ու անվճար, ստիպված դիմում են վճարովի բժշկական օգնություն ստանալու համար:

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից նշեցին, որ խնդիրը տեխնիակական է եւ կապված է տարեսկիզբ լինելու հետ: Հավաստիացրին, սակայն, որ դա չի նշանակում, թե արդեն երկու ամիս պոլիկլինիկաները պետպատվերով բուժօգնության ուղեգիր չեն ունեցել, եւ երկու ամիս հիվանդները սպասում են:

Նախարարությունից մանրամասնեցին, որ ամեն տարի, համաձայն «Գնումների մասին» օրենքի, իրականացվում է ուղեգրերի տպման գործընթաց: Մարզերում նախորդ տարվանից ունեցած ձեւաթղթերը վերջացել են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր