00:00:00

Սամվել Բալասանյանը գնում է Չինաստան. Գյումրին կանցնի Դաշնակցությանը․ «Ժամանակ»

13:47, 02 մարտ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցական որոշակի շրջանակներ կարծում են, որ երկարատեւ կոալիցիայի համար պետք է իրենց տրվի մեկ ամբողջ մարզ՝ համայնքների ղեկավարներով հանդերձ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ խոսքը Շիրակի մարզի մասին է, որտեղ արդեն մի քանի ամիս է, ինչ բավական ակտիվ աշխատում է դաշնակցական նոր մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ ներգրավելով բազմաթիվ ծրագրեր մարզի զարգացման համար, նաեւ ՏԻՄ վերջին ընտրություններում հաջողվեց ՀՀԿ-ի լուռ համաձայնությամբ բավական ամրապնդել սեփական դիրքերը խոշորացված համայնքներում։

Ըստ որոշ խոսակցությունների՝ Դաշնակցությանը կարող է անցնել նաեւ Գյումրու քաղաքապետի պաշտոնը. քաղաքում համառորեն լուրեր են տարածվել այն մասին, որ Սամվել Բալասանյանը պաշտոն է ստանալու Չինաստանում, ինչը կնշանակի, որ ավագանին նոր քաղաքապետ կընտրի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր