«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նախագահ չընտրված՝ պլանավորում է իր առաջին արտասահմանյան այցը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա պատրաստվում է մարտի 5-ին մեկնել ԱՄՆ, մասնավորապես Լոս Անջելես, որտեղ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ:
Հավանաբար Սարգսյանը ցանկանում է իրականացնել համայն հայերի նախագահ լինելու իր հռչակած նպատակը: Սակայն Սարգսյանին ԱՄՆ-ում տհաճ անակնկալ է սպասվում, որովհետեւ լոսանջելեսահայերը նրանից պահանջելու են օգտագործել իր սահմանադրական իրավունքը եւ ներում շնորհել «Սասնա ծռերին»:
Սարգսյանը, իհարկե, կարող է ասել, որ ինքը դա չի կարող անել առանց Սերժ Սարգսյանի, եւ ներման իրավունքը պատկանում է վարչապետին: Բայց ամեն դեպքում, անհասկանալի է, թե նա ընդհանրապես ինչու է նման հանդիպումներ կազմակերպում, երբ բոլոր հարցերը ի սկզբանե իրենից կախված չեն, եւ ինքը չունի լիազորություններ, պատասխանը հայտնի է. «Ես ոչինչ որոշող չեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում