00:00:00

Վանեցյանը դատի է տվել

23:42, 20 օգոստոս 2021 Հասարակություն

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղհայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի։ Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված ինֆորմացիայի համաձայն՝ Արթուր Վանեցյանը պահանջում է, որ  դատարանը պարտավորեցնի Գ. Մելքոնյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև հրապարակի հերքման տեքստը, փոխհատուցի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։ Հայցադիմումը ստացվել է երեկ՝ օգոստոսի 19-ին։ Վանեցյանի ներկայացուցիչը Արտավազդ Կիվիրյանն է։ Առայժմ այն որևէ դատավորի մակագրված չէ։ Հիշեցնենք, որ հուլիսին Գագիկ Մելքոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր. «Վանեցյան գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ, զենք բերելն էր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր