00:00:00

Երեխան հանկարծամահ չի եղել․ նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ․ «Սուրբ Աստվածածին» բկ–ի պարզաբանումը

01:49, 20 օգոստոս 2021 Հասարակություն

«Սուրբ Աստվածածին» բժկական կենտրոնը պարզաբանում է տարածել Shamsyan.com կայքում այսօր հրապարակված լուրի վերաբերյալ։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․ «Պարզաբանում Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ հղում անելով Շամշյանին գրում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ եղել։ Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է կլինիկա, որտեղ վիրահատվել է: Կյանքի ցուցումներով նույն օրը փոքրիկի մոտ կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր