00:00:00

Պետդեպարտամենտը հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանում 6 հազար մարդ կա

03:29, 20 օգոստոս 2021 Հասարակություն

Վեց հազար մարդ, որոնց հետ ամերիկյան հյուպատոսության աշխատակիցները իրականացրել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, այժմ գտնվում են Քաբուլի օդանավակայանում: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը: «Ես կարող եմ հաստատել, որ այս պահին օդանավակայանում 6 հազար մարդ կա, որոնց հետ մեր հյուպատոսության աշխատակիցները կատարել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, եւ նրանք շուտով ինքնաթիռ կնստեն», - ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր