00:00:00

«Ես այնտեղ շատ սիրելի վայրեր ունեմ»․ Զելենսկին ցանկանում է Ղրիմում մեկ գավաթ շամպայն խմել

02:22, 20 օգոստոս 2021 Հասարակություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին խոսել է Ղրիմը Կիևի վերահսկողության տակ «վերադարձնելու» մասին և հայտարարել է, որ թերակղզում մեկ գավաթ շամպայն է խմելու: «Ես այնտեղ շատ սիրելի վայրեր ունեմ: Ցանկանում եմ ծով գնալ, մեր Սև ծովը, շատ եմ ցանկանում: Ֆիոլենտ հրվանդանը, այնուհետև Կաստրոպոլ, ապա մեկ գավաթ շամպայն խմել», -Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ղրիմն ինքը սիրել է միայն ուսանողական տարիներին, քանի որ իր ընտանիքը համեստ ապրուստ է ունեցել, և ինքը մանկության տարիներին այնտեղ չի եղել: Օգոստոսի սկզբին Զելենսկին կրկին հայտարարել էր, որ Ղրիմը «երբեք ռուսական տարածք չի լինի» և դրա «վերադարձը ժամանակի հարց» է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր