00:00:00

«Էրեբունի-Երեւան» տոնակատարություններն այս տարի չեն անցկացվի. նախատեսված գումարը կուղղվի «100 տուն Արցախում» ծրագրին

15:22, 18 օգոստոս 2021 Հասարակություն

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները չեն անցկացվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Երեւան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երեւան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ՝ Երեւանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ 90-ամյա հոբելյանը նշող Երեւանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր