00:00:00

Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերբերյալ դատախազության բողոքը կքննվի օգոստոսի 18-ին

01:59, 18 օգոստոս 2021 Հասարակություն

Բժիշկ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի և չհեռանալու մասին ստորագրության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը նշանակվել է 2021 թ. օգոստոսի 18-ին, ժամը՝ 15:00-ին։ Արմեն Չարչյանին «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել հունիսի 21-ին և նա ձերբակալվել էր։ Չարչյանը կալանավորվել էր հունիսի 23-ին:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ էր ներկայացրել՝ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքըոր վերջինս այդ պահին հանդիսանում էր ԱԺ պատգամավորության թեկնածու։ Համացանցում հրապարակվել էր մի ձայնագրություն, որտեղ որպես բժիշկ Արմեն Չարչյան ներկայացած անձը պարտադրում էր աշխատակիցներին մասնակցել ընտրություններինԳլխավոր դատախազությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրությունը ուղարկել էր Հատուկ քննչական ծառայությունՉարչյանին վերագրվող ձայնագրության մեջմասնավորապեսհնչում է. «Ես ասեմ՝ ես ինքս «Հայաստան» դաշինքի 20 համարն եմդա շատ բարձր տեղ ա ևայսպես ասած, «պոլնի պռախոդնի» տեղ աԲայց ես այստեղ եկել եմ ոչ որպես քաղաքական գործիչես հիմա ներկայացնում եմ ոչ թե «Հայաստան» դաշինքըայլ ներկայացնում եմ ինքս ինձ՝ Արմեն Չարչյանձեր կոլեգանբժիշկքաղաքացիՀայ֊  առաքելական եկեղեցու հետևորդ։ Մենք պետք աեկել եմոր հորդորեմ ձեզ բոլորիդ և պահանջեմ բոլորիցոր գնաք ընտրությունների։ Պարտադիր պետք է գնաք ընտրություններիթողնելոր քո տեղը ինչ-որ մեկն ինչ-որ բան ընտրի՝ էտ նշանակում աոր քո երեխաներիքո թոռներիքո հետագա սերունդների ճակատագիրը թողնել ինչ-որ մեկին։ Հետո ասում են՝ ես ընտրությունների չգնացիտեսա՞ք էս ինչ արին սրանքև այլնև այլն։ ՉէԻմ պահանջն է ձեզպահանջն է բոլորիդոր պարտադիր գնաք ընտրություններիԱվելին ասեմ՝ եսէսօր լինելով «Հայաստան» դաշինքումտեխնիկապես հնարավորություն ունեմ ստուգելու ցուցակներըստուգելու՝ ով ա գնացել ընտրությունների»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր