00:00:00

Բայդենը դիվանագետների տարհանման մասին խորհրդակցություն է անցկացրել

14:09, 14 օգոստոս 2021 Հասարակություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի եւ նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Նախագահ Բայդենը քարտուղար Բլինքենի, պետքարտուղար Օսթինի եւ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է անվտանգ կերպով Աֆղանստանի քաղաքացիական բնակչության ներկայությունը կրճատելու շարունակական ջանքերը», - ասվում է տեքստում: Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել է Քաբուլում իր դեսպանության աշխատակիցների թվի կրճատման մասին: Մոտ 3000 զինծառայող է ուղարկվել Քաբուլ՝ ամերիկացիներին տարհանելու համար: Միեւնույն ժամանակ, Պենտագոնը ակնկալում է, որ մոտ 1000 զինծառայող կշարունակի պաշտպանել Քաբուլում մնացած դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր