00:00:00

ԱՄՆ կոնգրեսականը Բայդենին մեղադրել Է Աֆղանստանում իրավիճակի վատթարացման մեջ

01:39, 14 օգոստոս 2021 Հասարակություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ Աֆղանստանից ԱՄՆ զինծառայողների դուրսբերման ծրագրի բացակայությունը հանգեցրել է նրան, որ «Թալիբան» արմատական շարժումը ավելի ու ավելի շատ Իսլամական Հանրապետության տարածքներ է գրավում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ավագ հանրապետական Մայք Ռոջերսը (Ալաբամա նահանգի կողմից)։ «Երբ նախագահ Բայդենը և փոխնախագահ [Կամալա] Հարրիսը զբաղեցրեցին իրենց պաշտոնները, նրանք հայտարարեցին. «Ամերիկան վերադարձավ»: Բայց այն ամենը, ինչ մենք տեսնում ենք Բայդեն-Հարրիս վարչակազմի կողմից, այն է, որ Ամերիկան երես է թեքել Աֆղանստանում կանանցից եւ երեխաներից», - նշել է ազդեցիկ Հանրապետականը տարածված գրավոր հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր