00:00:00

Նիկոլ Փաշինյանը ԱԽ գրասենյակի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական անվտանգության վարչության պետ է նշանակել

20:48, 13 օգոստոս 2021 Հասարակություն

Վարչապետի որոշմամբ, Հարություն Գեւորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական եվ տնտեսական անվտանգության վարչության պետ։ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերն ու Հարություն Գեւորգյանի դիմումը՝ 1. Հարություն Իշխանի Գեւորգյանին նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական անվտանգության վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ25-31-Ղ2-1)։ 2. Հարություն Իշխանի Գեւորգյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր