00:00:00

Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում 2022-ին կարող է գերազանցել 300 միլիոնը

00:39, 12 օգոստոս 2021 Հասարակություն

Կորոնավիրուսի տարածման ներկայիս տեմպերը չթուլացնելու պարագայում 2022 թվականի սկզբին ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կարող է գերազանցել 300 միլիոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  ՏԱՍՍ-ը,  այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցեց 200 միլիոնը, և դա տեղի ունեցավ 6 ամիս անց այն բանից հետո, ինչ աշխարհում վարակվածների թիվը գերազանցեց 100 միլիոնը: Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ ներկայում համաշխարհային հանրությունը «մեծ գործիքակազմ ունի կանխարգելելու, թեստավորելու և բուժելու COVID-19-ը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր