00:00:00

Պենտագոնը կսկսի ԱՄՆ զինծառայողներից պահանջել կորոնավիրուսի դեմ պատվաստվել

13:59, 11 օգոստոս 2021 Հասարակություն

Պենտագոնը սեպտեմբերի կեսերից կսկսի ԱՄՆ զինծառայողներից պահանջել COVID-19-ի դեմ պատվաստվել: Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ պատվաստման պահանջն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15-ից ոչ ուշ: CNN-ի հաղորդմամբ՝ հրամանագիրը վերաբերում է գործող զինվորական ծառայության մեջ գտնվող անդամներին: Նշվում է, որ զինվորական ստորաբաժանումները մի քանի շաբաթ ժամանակ ունեն, որպեսզի պատրաստվեն: Ավելի ուշ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը «վճռականորեն» պաշտպանում է Պենտագոնի որոշումը: Պենտագոնի տվյալներով՝ ավելի քան 1 միլիոն զինծառայողներ լիովին պատվաստված են, ևս 237 000-ը ստացել են մեկ չափաբաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր