00:00:00

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակահարել են հենց իր տանը. Մտել են դանակներով և մահակներով. հայտարարություն

16:47, 02 օգոստոս 2021 Հասարակություն

Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։ Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չենք ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարենք նախաքննության ընթացքին։ «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր