00:00:00

Ֆրանսիայում արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ

02:39, 01 օգոստոս 2021 Հասարակություն

Փարիզի կենտրոնում չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցների դեմ արցունցաբեր գազ է  կիրառվել: Այս մասին հայտնում է Ռիա գործակալությունը: Ակցիայի մասնակիցները բողոքում են սանիտարական անցաթղթերի դեմ: Ակցայի մասնակիցների դեմ հատուկ միջոցներ կիրառվել են այն բանից հետո, երբ վերջիններս սադրել են ոստիկաններին՝  սուլելով ու նրանց վրա շշեր նետելով: Նշենք, որ սանիտարական անցաթղթերի պահանջը կսկսի գործել օգոստոսի 9-ից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հայտարարել էր կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում նոր սահմանափակումների մասին: Մասնավորապես՝ օգոստոսի սկզբից ռեստորաններ, բարեր, ինքնաթիռ ու գնացքներ մուտք գործելիս քաղաքացիներից անցաթուղթ են պահանջելու, որը կհաստատի պատվաստված լինելու հանգամանքը կամ թեստի բացասական արդյունքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր