00:00:00

Թուրքական Բոդրումում անտառային հրդեհների պատճառով 5 աստղանի 3 հյուրանոց է տարհանվել

01:59, 01 օգոստոս 2021 Հասարակություն

Թուրքայում մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին Բոդրումում հինգ աստղանի երեք հյուրանոցներից անվտանգության նկատառումներով տարհանվել են բոլոր այցելուները, հայտնում է iz.ru-ն՝ իրավապահ մարմիններում աղբյուրին հղումով: Նշվում է, որ աղետի վայրում աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ, այս պահին տեղի բնակիչների կամ զբոսաշրջիկների համար սպառնալիք չկա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև հրկիզման տարբերակ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն այնպիսի դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ապա նրանք ամենախիստ պատիժը կկրեն»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայի ճգնաժամային կենտրոնում, որտեղ ժամանել էր հրդեհի վայրերում տիրող իրավիճակին ծանոթանալու համար: Հիշեցնենք, որ Թուրքիայում անտառային հրդեհներից տուժածների թիվը հասել է 410-ի: Այս մասին հուլիսի 31-ին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: «Այս պահին ունենք 410 մարդ, որոնք տուժել են հրդեհներից: 400 մարդ դուրս է գրվել, 10-ը գտնվում է ստացիոնար բուժմանմ մեջ», - ասված է Twitter-ի հաղորդագրության մեջ: Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհներ են գրանցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում, դրանք առնվել են վերահսկողության տակ: Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտակայքում այրվում են անտառներ, ինչի հետևանքով դրանց տարածքում գտնվող հյուրանոցների այցելուները տարհանվել են: Ռուսաստանը հինգ Իլ-76 ինքնաթիռ և երեք Մի-8 ուղղաթիռ է ուղարկել Թուրքիա՝ հրդեհները մարելու համար. կուղարկվի նաև ավիախումբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր