00:00:00

Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:39, 10 հուլիս 2021

Հուլիսի 10-15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում`
Հուլիսի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 11-15-ին հիմնականում կեսօրից հետո և գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 10-ի և 14-ի երեկոյան ժամերին, 15-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր