00:00:00

ՊՆ-ն հերքում է հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկատվությունը

15:30, 10 հուլիս 2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,- հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր