00:00:00

«Հրապարակ». Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի տնկած եղեւնին չորացել է

09:25, 10 հուլիս 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հռոմի պապ Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի՝ 2016 թվականի ապրիլի 24-26-ը Հայաստան կատարած այցը մեծ իրադարձություն էր մեր կյանքում։ Այն կրում էր «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը։ Այցի շրջանակներում Պապն այցելեց Գյումրի, որտեղ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Սուրբ պատարագ մատուցեց, Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողություն կատարեց եւ խաղաղության աղոթք հնչեցրեց։ Մայր Աթոռում եւս Սուրբ պատարագի արարողություն կայացավ, իսկ հունիսի 25-ին Հռոմի պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ տեղադրեց, էկումենիկ արարողություն ու սուրբ նահատակների բարեխոսության կարգ տվեց, Հիշողության պուրակում արծաթափայլ եղեւնի տնկեց, որի հուշատախտակին գրված է․ «Հիշողությունից բողբոջում է խաղաղ ապագան»: Այսօր այդ եղեւնին հիմնովին չորացել է, եւ դրանում մեծ խորհուրդ կա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր