00:00:00

Եսասեր չեմ. Մխիթարյանը կիսվել է տպավորություններով

01:02, 02 մարտ 2018 Սպորտ

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  գոհ է իր տեղափոխությունից: Նա կիսվել է իր տպավորություններով: «Բոլորը գիտեն, որ «Արսենալը» հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում, իսկ ես սիրում եմ այդ խաղաոճը: «Մանչեսթեր Յունայթեդում» նույնպես գրոհում էինք, սակայն ոչ ամեն խաղում: Չեմ ցանկանում ոչ ոքի մեղադրել, քանի որ յուրաքանչյուր մարզիչ իր փիլիսոփայությունն ունի: Հնարավոր է, որ չէի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»: Անկախ դիրքից յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է պաշտպանվի: Հնարավոր չէ պաշտպանվել 4-5 ֆուտբոլիստներով, դա պետք է ամբողջ թիմն անի: Ես նույնպես մասնակցում եմ այդ գործընթացին: Առաջին հերթին մտքերս թիմի մասին են, նոր հետո իմ: Եսասեր չեմ և մտածում եմ գոլային պահեր ստեղծելու մասին»,-ասել է Մխիթարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր