00:00:00

Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

15:33, 09 հուլիս 2021

Հուլիսի 9-14-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում`
Հուլիսի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 11-14-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը ՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 9-10-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.70C (1984 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.50C (1987 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.40C

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր