00:00:00

«Ի՞նչ բաժանվել»․ Արման Բաբաջանյանը՝ իր և Լևոն Շիրինյանի մասին

13:57, 09 հուլիս 2021

«Ի՞նչ բաժանվել»,- այսպիսին եղավ Արման Բաբաջանյանի արձագանքը, երբ MediaHub.am-ը ՍԴ-ի դիմաց այսօր՝ հուլիսի 9- ին, ակցիա իրականացնող պատգամավորին հարցրեց իր և Լևոն Շիրինյանի ստեղծած «Բաբաաջանյան-Շիրինյան» դաշինքի լուծարման մասին։

Ըստ Արման Բաբաջանյանի՝ իրենց դաշինքը նախընտրական էր, և բնական է, որ ընտրություններից հետո պետք է լուծարվեր։ Նա նշեց, որ Լևոն Շիրինյանի հետ շատ լավ և ջերմ հարաբերությունների մեջ է։

 Դիտարկմանը, թե օրեր առաջ Լևոն Շիրինյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Արման Բաբաջանյանի անունը լսելուն պես անջատել էր հեռախոսն ու դադարել պատասխանել մեր տասնյակ զանգերի, Արման Բաբաջանյանն արձագանքեց՝ ասելով, որ հիմա էլ ՍԴ- ի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում իր կողքին են Շիրինյանի թիմակիցներից շատերը։

Այսօր, երբ Սահմանադրական դատարանը քննում էր քաղաքական չորս ուժերի դիմումները՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ, ՍԴ շենքի մոտ Արման Բաբաջանյանն ակցիա էր իրականացնում՝ պահանջելով հարգել ժողովրդի ձայնը և ընդունել, որ ընտրողների մոտ 54%- ը ձայն է տվել ՔՊ-ին։

MediaHub.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր