00:00:00

Կարանտինը 6 ամսով կերկարաձգվի, իսկ մինչև սեպտեմբեր կներկայացվի սահմանափակումների նոր փաթեթ

13:28, 09 հուլիս 2021

Երեկ իրականացված 4046 կատարված թեստավորումից մենք ունեցել ենք կորոնավիրուսի 148 վարակման դեպք, այս պահին մենք պահպանում ենք մինչև 4 % ցուցանիշ, չնայած նկատում ենք վերարտադրության ցուցանիշի աճ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց  առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: «Մեզ մտահոգում է, որ վարակը, անընդհատ շրջանառության մեջ գտնվելով, մուտացվում է, ձեռք է բերում նորանոր հատկանիշներ և դա նկատելի էր ձմռանը շրջանառվող անգլիական շտամի դեպքում, այնուհետև Հնդկաստանում քովիդի լայնածավալ տարածման շրջանակներում ի հայտ եկավ նաև հնդկական շտամը, որը հիմնական շրջանառվող շտամերից մեկն է և Վրաստանում, Ռուսաստանում արձանագրվել են այդ շտամի դեպքեր»,- ասաց Ավանեսյանը: Նա նաև նշեց, պատվաստումային գործընթացը ամբողջ աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմ և հնարավորություն չտալ վարակին անընդհատ մուտացվելու: «Մենք բազմիցս նշել ենք, որ կարճ ժամանակի ընթացքում շատ քաղաքացիների պատվաստումը որոշակի պատնեշ է ստեղծում, որ մենք չունենանք անընդհատ մուտացվող շտամեր»,- նշեց նա: Անահիտ Ավանեսյանը նաև ընդգծեց, որ կարանտինի մասին որոշման նախագիծը շրջանառվել է և Կառավարությունում է: «Կարծում եմ, որ այսօր դրա երկարացման որոշումը կկայացվի և միանշանակ այն պետք է  երկարացվի, քանի որ կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ ծավալ կիրառելու և 6 ամսով կարանտինը կերկարաձգվի, մինչև սեպտեմբեր նաև կներկայացվի նոր սահմանափակումների փաթեթ»,- նշեց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր