00:00:00

ՍԴ-ն քննարկում է արտահերթ ​ընտրությունների արդյունքները վիճարկող 4 ուժերի դիմումները. ուղիղ

11:28, 09 հուլիս 2021

Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ  ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական 4 ուժի դիմումների դատաքննությունը: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական ուժերի դիմումների դատաքննությանը կմասնակցի նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Միավորված գործը քննելիս որպես պատասխանող կողմ դատավարությանը ԿԸՀ-ից կմասնակցի ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը  և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավվել են դատախազությանը, ոստիկանությանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին։ Միավորված գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար  Շաթիրյանը: Միավորված գործի դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով: https://www.youtube.com/watch?v=FeID-aiy56c

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր