00:00:00

Զինվորի տան արև-տղան՝ ԱԹՍ-ի հարվածից փրկված Սերգեյը, գնաց տուն

10:52, 09 հուլիս 2021

Զինվորի տան Սերգեյին ճանապարհեցինք տուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Ժպտերես այս տղան ամիսներ առաջ նույնիսկ շփվել չէր ուզում որևէ մեկի հետ, բայց հետո դարձավ Զինվորի տան ուրախությունը՝ հատկապես սուր հումորի շնորհիվ; Սերգեյին անգլերենի ուսուցչուհին sunshine անունն է տվել: Ասում է՝ Սերգեյը հենց մտնում է, սենյակը լուսավորվում է ։ Իրականում այս արև-տղան այնքան փորձությունների միջով է անցել․․․ Բայց հաջողակի իր տոմսը նա դեռ Հադրութում էր ստացել՝ ԱԹՍ-ի հարվածն ընդունելիս։ Ուրալում եղած 25 հոգուց միայն երկուսին է հաջողվել փրկվել։ Այսօր արդեն Սերգեյին տուն ենք ճանապարհում: Վստահ ենք արև-տղայի հումորներին դեռ շատ ենք կարոտելու»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր