00:00:00

Լիբանանում կործանված ինքնաթիռի օդաչուն հայ էր․ ֆոտո

23:10, 08 հուլիս 2021

Լիբանանում աղետի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայ էր՝ Ջորջ Շիրիքջյանը։ Այս մասին հայտնում է «Արևելք»-ը։ Նշվում է, որ Open Sky Aviation ընկերությանը պատկանող օդանավում, որը նախատեսված է ներքին չվերթների համար, երկու ուղևոր է եղել՝ Ժոել Մուսան և Ժադ Մուսան։ Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել Լիբանանի Ղոսթա լեռնային շրջանում։ Օդանավը բախվել է լեռան ու կործանվել։ Դեպքի վայր են ժամանել Քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչների, հետաքննություն է սկսվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր