00:00:00

Աղվեսը վերադարձվեց վայրի բնություն. Տեսչական մարմին

10:58, 08 հուլիս 2021

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջին ահազանգ էր ստացվել վանդակում պահվող աղվեսի վերաբերյալ։ ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել և Երևան քաղաքի Խուդյակով փողոցի 175/1 հասցեում՝ «Կարաս» սրճարանի ետնամասում հայտնաբերել են անազատության մեջ պահվող աղվես։ Աղվեսին սրճարանի բակից աշխատակիցը բռնել  և վանդակում էր պահել մոտ 20 օր։ Տեսուչների  բացատրական աշխատանքների արդյունքում աղվեսը տեղափոխվել է Ջրվեժի արգելոցապարկային համալիրի հարակից տարածք և բաց թողնվել վայրի բնություն։ Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է վայրի կենդանիներին չզրկել ազատությունից և բնական միջավայրում ապրելու հնարավորությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր