00:00:00

Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա․ «Հրապարակ»

09:54, 08 հուլիս 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա։ Տիգրան Ավինյանը, հավանաբար, հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Մեր տեղեկություններով, նա տեղափոխվում է մասնավոր սեկտոր, սակայն նրա գրասենյակից համառորեն հերքում են այդ լուրերը։ Իսկ Մհեր Գրիգորյանը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հայտնվել է 2018 թվականին՝ ԲՀԿ-ի քվոտայով, եւ այդպես էլ մնացել, չնայած իր պասիվությանն ու ոչնչով աչքի չընկնելուն, կպահպանի պաշտոնը։ Բանն այն է, որ նա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ է լեզու գտել, այլեւ Ռուսաստանն է նրան ուզում տեսնել կառավարությունում՝ փոխվարչապետի պաշտոնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր